Monday, 29 06 2026
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

Բալասանյանն ընդդեմ «Սասնա ծռերի». ինչո՞ւ է հասունացել և սրվել կոնֆլիկտը

Դեռ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա ծռերի» և Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի միջև առաջացած առճակատումը նոր երանգներ է ստանում։ Բալասանյանն իր վերջին հարցազրույցներում վերահաստատում է նախկինում իր հայտնած այն տեսակետը, թե «Սասնա ծռերն» ահաբեկչական գործողություններ են իրականացրել, ահաբեկիչներ են։ Իսկ խոսելով նրանց այն հայտարարության մասին, որ Արցախը Հայաստանի մարզն է, հորդորել էր չհատել Արցախի սահմանը։

Նախօրեին «Սասնա ծռեր» արցախյան կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը և նշել մասնավորապես հետևյալը. «2019 թ. ապրիլի 9-ին ՀՀ Արցախի մարզի Ասկերանի շրջանի վարչական մարմինների հետ հանդիպման ընթացքում Բալասանյանը կոպիտ կերպով և բացահայտ ցինիզմով անցել է իր պաշտոնեական լիազորությունները»։

Խորհրդակցությանը մասնակցել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար Գեղամ Գրիգորյանը, որը «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարության համակարգողն է։ Ըստ հայտարարության՝ Բալասանյանը փորձել է սպառնալի ոճով երկընտրանքի առջև կանգնեցնել՝ ստիպելով նրան հրաժարվել իր քաղաքական հայացքներից կամ հեռանալ դահլիճից. «Գեղամ Գրիգորյանից ստանալով իրավունքի, սահմանադրականության և օրինականության հղումներով հիմնավորված արժանապատիվ ու իրավաչափ պատասխան՝ Վիտալի Բալասանյանն էլ ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը և բոլորի ներկայությամբ նրան բացեիբաց սպառնացել է, թե փոխանցիր քո ընկերներին, որ եթե այս անգամ էլ փորձեն ավտոերթով գալ Արցախ, ապա իրենց համար շատ ավելի վատ կլինի, քան եղավ Բերձորի ժամանակ»։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Կասկածում եմ, որ Վիտալի Բալասանյանը նման հայտարարություն արած լինի։ Ես լսել եմ, որ նա հայտարարությամբ հանդես է եկել «Սասնա ծռերի» ասած՝ Արցախի մարզի հետ կապված։ Բայց այլ իրադարձությունների, բախումների հրահրման հետ կապված դժվար թե նման հայտարարություն արած լինի»։

Բաբայանն ընդգծեց. «Իմ մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը հայտնելու իրավունք՝ սա Սահմանադրությամբ ամրագված իրավունք է, նաև՝ ցանկացած գործունեություն ծավալելու իրավունք, սա ևս սահմանադրական իրավունք է։ Բայց այս ամենը պետք է լինի օրենքի սահմաններում։ Որևէ մեկը չպետք է լինի օրենքից վեր, որևէ մեկի համար օրենքը չպետք է արտոնյալ պայմաններ ստեղծի, մյուսի համար՝ ոչ արտոնյալ։ Եթե նրանց ծավալած գործունեությունը համապատասխանում է օրենքին, ապա որևէ արգելք լինել չի կարող։ Սա իմ և մեր պետության կարծիքն է»։

Մեր այն հարցին՝ արդյոք Արցախում կա՞ մտահոգություն, որ «Սասնա ծռերը» կարող են ապակայունացնող գործունեություն ծավալել, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Չի բացառվում, որ ապակայունացնելու փորձեր տարբեր ուժեր փորձեն իրականացնել։ Մի քանի հարթությամբ պետք է աշխատանք տարվի։ Անթույլատրելի է ցանկացած ապակայունացման փորձ՝ դա օրենքի խախտում է, օրենքը պետք է գործի։ Կա նաև տարբեր քաղաքական ուժերի ներքին կարգապահության, արժեհամակարգի խնդիրը։ Բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում, օրենքի ցանկացած խախտում անթույլատրելի է, և մենք թույլ չենք տալու, որ օրենքի խախտում լինի։ Որևէ մեկի իրավունքները չեն չարաշահվելու, բայց մյուս կողմից էլ՝ որևէ մեկն իրավունք չունի այլ մարդկանց իրավունքները չարաշահելու՝ ապակայունացման փորձեր անելու»։

Դավիթ Բաբայանը եզրափակեց. «Ապակայունացման ի՞նչ անհրաժեշտություն կա, եթե շուտով ընտրություններ և իշխանափոխություն են լինելու։ Հետևաբար այն ուժերն են ուզում իրավիճակն ապակայունացնել, ովքեր իրենց ուժերի վրա վստահ չեն և չեն կարող ազատ ու արդար ընտրությունների միջոցով իրենց նպատակներին հասնել։ Անձամբ ես դեմ եմ, որպեսզի որևէ ապակայունացում լինի, և այսպես է մտածում Արցախի բնակչության գերակշիռ մեծամասնությունը»,- եզրափակեց նա։

Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայտարարությունից տեղյակ չէ, մի քանի օր է՝ շրջաններում հանդիպումներ է անցկացրել: «Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդ կոնֆլիկտն այդպես հասունացել, չգիտեմ՝ ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանն այսօր Բերձորի դեպքերի հետ կապված նման հայտարարություններ անում»,- ասաց նա։

Ըստ Խանումյանի՝ Բերձորի դեպքերի հիմնական պատասխանատուն Բակո Սահակյանն էր, այն ժամանակվա ոստիկանապետը, ԱԱԾ ղեկավարը: «Չգիտեմ՝ ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը այժմ փորձում նրանց արդարացնել։ Այն, ինչ եղել է Բերձորում, եղել է ստորություն, սահմանադրական կարգի տապալում, որովհետև ոստիկանությունն ու ԱԱԾ-ն օգտագործվել են ոչ իրենց նպատակների համար, օգտագործվել են որպես բանդիտական կառույցներ։ Դրա համար Բակո Սահակյանը մի օր պատասխանատվություն կրելու է։ Մենք Բերձորի դեպքերի օրը հայտարարությամբ հանդես եկանք, որ դրա մեղավորը Բակո Սահակյանն է, և հենց նրա լիազորությունները ավարտվեն, մեր կուսակցությունը դիմելու է դատարան՝ այդ գործով Բակո Սահակյանին պատժի ենթարկելու հայցով։ Ես չգիտեմ՝ Վիտալի Բալասանյանը ինչո՞ւ է փորձում այդ հանցագործներին արդարացնել, ես այդտեղ լուրջ տրամաբանություն չեմ տեսնում»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Հայկ Խանումյանից ևս հետաքրքրվեցինք՝ արդյոք Արցախում կա՞ն մտահոգություններ այժմ, որ «Սասնա ծռերը» կարող են այնտեղ իրավիճակ ապակայունացնել: «Չեմ կարծում։ «Սասնա ծռերի» արցախյան թևը փոքր կուսակցություն է, ես իրենց գործունեությունից ինչ-որ վտանգ չեմ տեսնում»,- պատասխանեց նա։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում