Saturday, 04 07 2026
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում

ՀՀ-ն բարձր է գնահատում ԵՄ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում.ԱԳ փոխնախարար

Բրյուսելում ապրիլի 11-ին տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հանդիպումը կայացավ ԱլԳ 10-ամյակի տոնակատարմանը նվիրված, մայիսին անցկացվելիք նախարարական հանդիպման և բարձր մակարդակի համաժողովի նախօրեին, հետևաբար քննարկման էին ներկայացված նշված երկու միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև «20 արդյունք մինչև 2020 թվականը» փաստաթղթի կատարողականը և ԱլԳ զարգացման օրակարգը՝ 2020 թվականից անդին։

ԱլԳ 10-ամյակի առնչությամբ նախարարի տեղակալն արձանագրեց, որ այս տասնամյա հոբելյանն առաջին հերթին պետք է ծառայի որպես գրանցված ձեռքբերումների, առկա մարտահրավերների և գործընկերության զարգացման հեռանկարների գնահատման, այլ ոչ թե քաղաքական զգայունություն ունեցող հարցերի շուրջ բանավիճելու հերթական հարթակ։ Հետևաբար մենք լիահույս ենք, որ ԱլԳ նախարարական հանդիպման և բարձր մակարդակի համաժողովի ընթացքում ծավալվելիք քննարկումները չեն շեղվի այս միջոցառումների տոնակատարային բնույթից։

Նախարարի տեղակալ Ադոնցը խոսեց նաև ԱլԳ ձեռքբերումների մասին, որոնց շարքում են ԵՄ և արևելյան գործընկերների միջև կնքված կարևոր համաձայնագրերը։ Ի մասնավորի՝ նա անդրադարձավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և հայտնեց այս փաստաթղթի կիրարկման, վավերացման և ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ներկա փուլի մասին։ Նա շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը ցուցաբերել է հանձնառություն և քաղաքական կամք՝ ապահովելու ՀԸԳՀ արդյունավետ կիրարկումը, ինչը կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող կարևոր գործոն է։ Նա նաև ընդգծեց ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։

Պարոն Ադոնցը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է 20 արդյունք մինչև 2020 թվականը փաստաթղթի կայուն իրականացմանը և դրա արդյունքների արդյունավետ ապահովմանը։ Նա վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու ԱլԳ 10-ամյակի տոնակատարմանը։

Տարածաշրջանային կայունության և անվտանգության առնչությամբ ԱԳ նախարարի տեղակալն ասաց, որ խաղաղության գործընթացի ներկա փուլում Հայաստանն առավել քան երբևէ ակնկալում է կշռադատված և հավասարակշռված դիրքորոշում։ Նա հավելեց, որ մենք լիովին հավատացած ենք, որ ԵՄ շարունակաբար աջակից կլինի խաղաղության գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, և որ մենք բարձր ենք գնահատում այդ դիրքորոշումը, քանզի կասկածից վեր է, որ ցանկացած շեղում այս չեզոք և անաչառ դիրքորոշումից և ձևակերպումներից, հատկապես կարգավորման գործընթացի այս նուրբ փուլում կարող է լրջորեն սպառնալ ոչ միայն բանակցություններին, այլ նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում