Հորդանանի ստորին պալատը որոշում է կայացրել երկրից վտարել Իսրայելի դեսպանին` հաղորդում է Sky news-ը:
Բացի այդ, խորհրդարանականները վճռել են նաև Թել Ավիվից հետ կանչել Հորդանանի դեսպանին: Ավելի վաղ պալատի նիստի 47 պատգամավորներ կողմ են արտահայտվել հարևան հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու օգտին:
Հորդանանի երկպալատանի խորհրդարանը իշխանության ներկայացուցչական մարմինն է: Հիմնական որոշումները, որոնք ազդում են միապետության արտաքին և ներքին քաղաքականության վրա, ընդունում է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը:







































