Եվրոպայի Հայերի Համագումարը իր երախտագիտությունն է հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայի օրացույցում ներառելու համար, որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։
Հայոց ցեղասպանության նկատմամբ Ֆրանսիայի որոշումը, համամարդկային քայլ է հանուն ժողովուրդների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունների կանխարգելման եւ մասնավորաբար հանուն հայության անտեսված եւ ոտնահարված իրավունքների վերականգնման։









































