Իտալիայի պատգամավորների պալատի կողմից ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումն անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Էրդողանի Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունի և մամուլի խոսնակի կոշտ արձագանքներից հետո թեմային անդրադարձել է արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Իտալիայի պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի ճիշտ այնպես, ինչպես պատմությունը քաղաքակացնելու բոլոր փորձերը»,- Twitter-ի իր էջում գրել է Չավուշօղլուն։
Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին բանաձև է ընդունել, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին միջազգային հնչեղություն տալ։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։