Գիշերային մշտական քրտնարտադրությունը կարող է քաղցկեղի ախտանշան լինել, կարծում են բրիտանացի ուռուցքաբանները։ Նրանց խոսքով՝ այդ ախտանշանը հատկապես ուժգին ի հայտ է գալիս տարվա տաք եղանակներին։
Բացի այդ, նշվում է, որ քրտանրտադրության պատճառ կարող են դառնալ նաև վարակները, դեղորայքի կողմնակի ազդեցությունները, դաշտանադադարը։

«Սակայն ամեն դեպքում, եթե դուք գիշերները քրտնում եք, պետք է բժշկի դիմեք։ Դա կարող է լեյկեմիայի, լիմֆոմայի, ոսկրերի կամ լյարդի քաղցկեղի վաղ ախտանշան լինել»,-ասել են ուռուցքաբանները։









































