Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Այլընտրանք նշանակում է՝ որևէ մեկի մատը չենք ուզում փուշ մտնի. ԲՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Զոհրաբ Զոհրաբյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ: Նրա խոսքով՝ ամեն օրը կարևոր է և պայթյունավտանգ, և յուրաքանչյուր վատ արարք կարող է լինել աննկարագրելի և բերել այնպիսի ծայրահեղ իրավիճակի, որ որևէ մեկը չի կարողանա վերահսկել:

«Որևէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, որ Ուկրաինայում կարող է մի քանի օրում նման բան տեղի ունենալ: Ցավոք, Հայաստանում այսօր նույն վիճակն է»,- ասաց նա:

Իսկ այն, որ ԲՀԿ-ն իրեն հռչակել է այլընտրանքային կուսակցություն և խուսափողական կեցվածք ունի, Զոհրաբ Զոհրաբյանը նախ բացատրեց՝ ինչ է նշանակում այլընտրանք.

«Այլընտրանք նշանակում է, որ մենք որևէ մեկի մատը չենք ուզում փուշ մտնի: Ես շատ հարգում եմ մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին, բայց եթե մի բան ասում ես, պետք է այդ ասածիդ պատասխանը փորձես տալ, որովհետև եթե ասես ու չանես, կստացվի՝ ստում ես»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ասում ես՝ միայն իմ դիակի վրայով այս քայլի լուծումը չանեմ, այդ դեպքում ես սխալ եմ համարում:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն կտրուկ քայլեր կանի:

«Մեր խոսքը մեր գործն է: Մենք արդեն պետք է փորձենք աշխատել՝ չլինելով իշխանության մեջ, մենք պետք է խնդրենք, համոզենք մեր հայրենակիցներին, որ չլքեն երկիրը, մարդկանց մոտ պետք է պահել բարոյականությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանից դուրս հայերը շատ լավ են ապրում, իսկ Հայաստանի վրա կարծես անեծք է՝ միայն Հայաստանում են վատ ապրում:

Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը դժգոհում բիզնես-ոլորտից, երբ ինքը մենաշնորհել է կազինոները և մի շարք այլ բիզնեսներ, նա պատասխանեց, որ մենաշնորհ չկա, որովհետև եթե որևէ մեկն ապացուցի, որ դա կատարվել է ինչ-որ կուսակցության կամ անհատի համար, պատրաստ է ներողություն խնդրել, սև պիտակ խփել ճակատին և հեռանալ Հայաստանից:

Նա նաև նշեց, որ շատ շուտով ուրիշ խաղատներ կբացվեն, որոնք ընդհանրապես կապ չունեն Գագիկ Ծառուկյանի հետ:

Զոհրաբյանն անդրադարձավ նաև ընդդիմությանը. նրա խոսքով՝ ընդդիմությունը մարտի մեկին ժողովրդին հանեց, մարդիկ զոհվեցին, և ոչ մի բան չփոխվեց, իսկ որոշ մարդիկ էլ գնացին և իրենց տներում քնեցին:

Մեր այն հարցին՝ իսկ ո՞վ կրակեց, նա նշեց՝ իշխանությունը:

Իսկ արդյոք նրանց չպե՞տք էր կանչել պատասխանատվության՝ ի պատասխան հարցի նա ասաց, որ ԲՀԿ-ն բարձրաձայնում է մարտի մեկի համար պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Երկրորդ նախագահին որ այդքան քննադատում են, սիրեք թե չսիրեք նրան, ես որևէ առնչություն չեմ ունեցել նրա հետ, կարող եմ միայն մի քանի փաստ բերել. Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում Հայաստանի բյուջեն 400 մլն դոլարից դարձել է երկու միլիարդ: Ես դա չեմ կարող հերքել»,- ասաց նա:

Նա համաձայն չէ, որ Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է, և այն կարծիքին չէ, որ մեկ հոգի է որոշում կայացնում: «Սերժ Սարգսյանը մեր սիմվոլն է գերբի և զինանշանի նման»,- ասաց նա:

Նա նշեց, որ իշխանության պետք է գան մարդիկ, ովքեր իրենց կյանքը ապրել են ժողովրդի կողքին, նրա հոգսը կիսելով:

Արդյոք ԲՀԿ առաջնորդը կարո՞ղ է լինել այդ մեկը, արդյոք իր ինտելեկտուալ կարողություններով կկարողանա՞ ղեկավարել երկիրը՝ հարցին նա պատասխանեեց. «Բոլորդ լավ գիտեք՝ ով ինչ հնարավորություններ ունի: Նա ունի այդ հատկանիշները: Ուզենք, թե չուզենք՝ այդ մարդը այսօր համարվում է Հայաստանի առաջին քաղաքացին, որ կատարել է բարեգործություններ»:

Նրա խոսքով՝ պետք է բարոյական կյանք ստեղծել: «Գագիկ Ծառուկյանը բավականին շատ մարդկանց օգնում է և կատարում բարեգործություններ: Մեր երկրում բարոյականությունը դեգրադացվել է՝ և աղքատ մարդը, և գործատերը բավականին հեռու են բարոյականությունից»,-ասաց նա:

Զոհրաբ Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելը պայմանավորված էր նրանով, որ հնարավոր զոհերը կանխվեին: Նա խոստացավ, որ Հայաստանում անցումային տարբերակ կլինի այս տարի՝ գուցե Քադաֆիի և Մուբարաքի տարբերակ լինի Հայաստանում:

Այսուհետ ամեն օր ԲՀԿ-ն քրտնաջան կաշխատի, կստեղծի աշխատատեղեր՝ կստեղծվեն մոտ 5 հազար աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձով, ինչու չէ՝ սեփականության իրավունքով. մի բան, որ, ըստ նրա, ՀՀ պատմության մեջ տեղի չի ունեցել:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն արդեն փողոցում է, ամեն տեղ է, Գագիկ Ծառուկյանը նույնպես ամեն օր փողոցում է: «Ինքը ամբողջ օրը փողոցում է»,- ասաց նա:

Հեղափոխությունը նա պատկերացնում է ոչ թե Մայդանի օրինակով, այլ Վրաստանի՝ վարդերի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում