Վրացական Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը զբացեցրեց 8-րդ տեղը:
Պոկում վարժությունում Հարությունյանը նախ գլխավերևում պահեց 145 կգ, այնուհետ՝ 150 կգ: Սակայն հայ ծանրորդը չբարձրացրեց 153 կգ: Հրում վարժության ժամանակ Հարությունյանը ըստ հերթականության բարձրացրեց 185 կգ, հետո 189 կգ և 194 կգ սահմանելով երիտասարդների ռեկորդ: Երկամարտի 344 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը 8-րդն է:
Ապրիլի 11-ին 89 կգ քաշում ուժերը կչափեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):
Ապրիլի 12-ին կանանց թիմից մրցասպարեզ դուրս կգա 87 կգ քաշայինն Տաթև Հակոբյանը (մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին):







































