ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ Թրամփը համոզված չի եղել, որ Նեթանյահուն հաղթել է, սակայն ամեն դեպքում որոշել է շնորհավորել նրան:
«Ես կցանկանայի շնորհավորել Բիբի Նեթանյահուին: Ինչպես երևում է՝ նա հաղթել է այս մրցավազքում: Գուցե դա մի քիչ վաղ է, բայց ես լսեցի, որ նա հաղթել է», – ասել է Թրամփը: