ՉԼ 1/8 եզրափակիչում կայանալիք «Գալաթասարայ»-ի դեմ խաղից առաջ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին:
Մանչինին հայտարարել է, որ Մոուրինյոն 2010թ. Չեմպիոնների Լիգայի գավաթն «Ինտեր»-ի գլխավորությամբ նվաճել էր իր՝ 4 տարի շարունակ կառուցած թիմով:
«Դա իրականություն չէ, քանի որ իմ թիմում կային Լուսիոն, Տիագո Մոտան, Դիեգո Միլիտոն, Գորան Պանդևը, Ուեսլի Սնեյդերը և Սամուել Էտո՛Օ-ն:
11 ֆուտբոլիստներից Մանչինին չէր աշխատում 6-ի հետ: Նա ինձ մինի ֆուտբոլի թիմ էր թողել, քանի որ ես աշխատում էի «Ինտեր»-ի 5 խաղացողների հետ»,- հայտարարել է Մոուրինյոն:








































