Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը և նրա ամուսինը՝ արքայազն Հարին որոշել են Վինձորի Ֆրոգմոր քոթեջի մերձակա հողատարածքում մրգեր և բանջարեղեն աճեցնել, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ նրանք ցանկանում են հնարավորինս շատ սեփական մթերքներ ունենալ։

Մեգան Մարքլը համեղ ուտեստների սիրահար է և շատ մանրակրկտորեն է մոտենում ուտելիքի ընտրությանը։ Բացի այդ, նրան մոտ է ֆերմայի ոգին, քանի որ նա մեծացել է Հարավային Կառոլինայում և զբաղվել այգեգործությամբ։









































