Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին մոռացել են դիմավորել, երբ նա ժամանել է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բանակցություններին՝ գրում է The Independent-ը:
«Թերեզա Մեյը Բեռլին է ժամանել Brexit-ի հարցով սուր բանակցությունների։ Բայց, ցավոք, ոչ ոք նրան չի ողջունել», – գրում է թերթը:
Տեսանյութում երևում է, որ Մեյը միայնակ ներս է մտնում և անցնում է կարմիր գորգի վրայով, նրան հետևում են լրագրողները։ Որոշ ժամանակ անց լրագրողները դարձյալ խմբվում են մուտքի մոտ։ Անմիջապես նրանցից հետո համատեղ լուսանկարի համար փողոց են դուրս գալիս Մեյը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նրանք ողջույններ են փոխանակում։











































