Friday, 03 07 2026
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան

ՀՀԿ-ԲՀԿ նույնականացումը. իշխանության հակագրոհը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին ավտոմաքսատուն այցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձել է նաև Ազգային ժողովում հայտնի ելույթից հետո աղմուկին: Խոսքը տրանսգենդերի ելույթի մասին է, որից հետո առաջացել են բավականին թեժ հասարակական-քաղաքական քննարկում կամ բանավեճ, բողոքի ակցիաներ, որոնց հեղինակները գործող իշխանությանը մեղադրում են ազգային արժեքների դեմ քաղաքականության համար:

Վարչապետը փաստացի հայտարարել է, որ տեղի ունեցածը սադրանք էր հեղափոխության ու կառավարության դեմ, որի համար գործնականում պատասխանատու է դիտարկել Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, որը ԲՀԿ խմբակցության քարտուղարն է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նրա ստորագրությամբ են բոլոր մասնակիցները անցել խորհրդարան:

Փաշինյանը նաև հակադարձել է ՀՀԿ-ականների քննադատությանը՝ ասելով, որ հենց ՀՀԿ իշխանությունն է Հայաստանի քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանին տվել նոր անձնագիր՝ Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով, ընդ որում՝ անձնագրում սեռը նշելով արական: Վարչապետը նաև հայտարարել է, թե ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին:

Այդպիսով, երկօրյա աղմուկից հետո իշխանությունը բարձր մակարդակով անցավ հակագրոհի, և, դատելով վարչապետ Փաշինյանի գնահատականից, նա հայտարարեց ՀՀԿ-ԲՀԿ նույնացման մասին, առնվազն տվյալ դրվագում: Որովհետև վարչապետը բավականին պարզորոշ կերպով իրավիճակի պատասխանատվությունը դրեց ԲՀԿ, առնվազն ԲՀԿ խմբակցության քարտուղարի՝ հանձնաժողովի նախագահ Զոհրաբյանի վրա: Միաժամանակ, եթե նա համարում է, որ դա սադրանք է հեղափոխության ու կառավարության դեմ, և ակնարկում է այդ սադրանքից ՀՀԿ օգտվելու փորձի մասին, դա նշանակում է, որ անուղղակի մեղադրանք կամ ակնարկ է հնչում, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն գործել են համակարգված կամ, այսպես ասած, «փոխանցումներով»:

Մյուս կողմից՝ Փաշինյանը կարծես թե ակնարկում է ԲՀԿ ղեկավարությանը, որ եթե կուսակցական մակարդակով չէ սադրանքը, ապա դա պետք է բերի նրան, որ կուսակցությունը քաղաքական վերաբերմունք դրսևորի Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ, այլապես մասնակից է «սադրանքին»՝ ինչպես բնորոշում է Նիկոլ Փաշինյանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտարարել էր, որ Նաիրա Զոհրաբյանն ամեն ինչ ճիշտ է արել: Նիկոլ Փաշինյանը փաստորեն նրան հակադրում է քաղաքական կոշտ գնահատական: Կգնա՞ ԲՀԿ-ն դիմակայության խորացման: Նիկոլ Փաշինյանը պարզորոշ ցույց տվեց, որ այդ դեպքում իշխանության մարտավարությունը լինելու է ԲՀԿ շարունակվող նույնացումը նախկին իշխանության, իշխող համակարգի հետ: Այդ գործում հաջողության կամ արդյունավետության համար իշխանությանն անկասկած մեծ ջանք պետք չի լինի:

Փաշինյանը փաստորեն Ծառուկյանին դնում է կամ-կամ-ի առաջ, որտեղ նրա ընտրությունը թերևս լինելու է վատի և վատթարի միջև: Ստեղծված իրավիճակում ԲՀԿ նախագահը քաղաքական առումով չունի լավ ընտրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում