Սափրման պարագաներ արտադրող Gillette-ը հրավիրել է պլյուս չափի մոդել Աննա Օ՛ Բրայենին լուսանկարվելու կանանց Gillette Venus ածելիների գովազդում և բախվել է հաճախորդների վրդովմունքին՝ տեղեկացնում է Mirror-ը։
Լուսանկարներում գիրուկ Օ՛ Բրայենը լողազգեստով ուրախ թռչկոտում է լողափին՝ ծովի ալիքներում։ «Վերադարձիր ու այնտեղ անցկացրու օրդ»,- ասվում է սոցկայքերում տեղադրված քարոզարշավում։
Սակայն մոդելի «անառողջ» մարմինը վանել է պոտենցիալ գնորդներին, և նրանք արտահայտել են իրենց դիրքորոշումը սոցկայքերում։
«Ես 99%-ով վստահ եմ, որ լուսանկարում պատկերված կինը օգտագործում է հակադեպրեսանտներ։ Ես մտերիմներ ունեմ, ովքեր տառապում են ճարպակալումից։
Ես լիովի կողմ եմ մարդկանց օգնելուն, որպեսզի նրանք իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին կան։ Սակայն, եկեք չգովաբանենք ճարպակալումը։ Դա անառողջ է։ Աջակցությունը հիասքանչ է։ Խթանումը՝ դաժան»,- գրել է գնորդներից մեկը։










































