ԵԿՄ համագումարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ Արցախին առնչվող հատվածը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը համարում է և՛ մեր հասարակությանը, և՛, առավել ևս, դրսին ուղղված մեսիջ առ այն, որ մեր խաղաղասիրությունը թուլության նշան չէ:
«Այսինքն՝ եթե մենք ձգտում ենք խաղաղության, դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք պատերազմի: Մենք ձգտում ենք խաղաղության, քանի որ խաղաղությունը մեզ համար արժեք է, մեր քաղաքացու, մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը մեզ համար արժեք է: Սակայն դա չի նշանակում, որ մենք թույլ ենք, և մեզ հետ կարելի է խոսել սպառնալիքների լեզվով, դա չի նշանակում նաև, որ բռնի միջոցների դիմելը հակառակ կողմի համար հետևանքներ չի ունենա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միքայել Զոլյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































