Այսօր՝ ապրիլի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Տոների և հիշատակների օրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Առաջարկվում է նշել ՀՀ քաղաքացու օր ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ այս տոնը միտված է ապագային. «Այսուհետ բոլոր ապագա պաշտոնյաները կամ պաշտոնի հավակնողները հիշելու են ապրիլյան օրերը, և քաղաքացին ինքն էլ է հիշելու, և եթե խնդիր առաջանա, գիտի՝ ինչպես է այն լուծելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































