Ռուսական T-80 տանկը Սանկտ-Պետերբուրգի մոտակայքում գտնվող 61-րդ զրահատանկային գործարանի տարածքում կրակոց է արձակել՝ վերանորոգումից հետո հրանոթի վիճակը գնահատելու համար: Տեսահոլովակը հրապարակել է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Հրանոթի մեջ նաև ջուր են լցրել, որպեսզի ռումբը չբռնկվի: Մասնագետների կարծիքով, պայթյունը տեղի է ունեցել նախքան դրա հրանոթից դուրս թռչելը:
Նշվում է, որ T-80-ը գազատուրբինային շարժիչով միակ ռուսական տանկ է: Այն գործարկվել է 1970-ականների կեսերին: ՌԴ պաշտպանության նախարարության պահեստային կետերում մոտ 3 հազար չարդիականացված T-80 տանկ կա: