Ապրիլի 1-ին տարբեր երկրների բնակիչները հերթական անգամ նշեցին «ծիծաղի» կամ «հիմարների» օրը: Այս օրը սովորություն է ընկերների և ծանոթների գլխին խաղ խաղալը, գործընկերների և ընտանիքի անդամների հետ կատակելը: National Today հարթակը ստուգել է, թե ԱՄՆ-ում որքանով են պահպանում հումորային ավանդույթները: Պարզվեց, որ տոնին դեռ շատ հետևորդներ կան: Հարցին, թե ինչպես են վերաբերվում ապրիլի 1-ին, հիմնականում պատասխանեցին, որ սիրում են տոնը (45%) կամ շատ են սիրում (38%): Թերահավատները շատ ավելի քիչ էին։ 14%-ը չի սիրում ապրիլի 1-ը, և միայն 3%-ն է այն իսկապես ատում:
ԱՄՆ բնակիչների ավելի քան կեսը (64%) ասում է, որ նրանք սովորաբար ծրագրում են այդ օրը մեկի գլխին խաղ խաղալ: 20%-ի համար լավագույն թեկնածուն ընկերն է կամ երկրորդ կեսը: 15%-ի թիրախում հայտնվում են սեփական երեխաները, իսկ 12%-ի «զոհերը» գործընկերներն են: 9%-ը նախընտրում է կատակել մոր հետ, և միայն 5%-ն է համարձակվում հայրիկի «գլխին խաղ խաղալ», ուսուցչին ավելի քիչ՝ 2%:
Կատակի ամենատարածված տեսակների շարքում աչքի խաբկանք ստեղծելն է (ինչ-որ իր գաղտնի տեղափոխել սկզբնական կետից), որևէ բան հորինելը (օրինակ՝ հայտարարել, որ հղի է) կամ անակնկալը (ռետինե օձը անսպասելի նետել գործընկերոջ վրա):










































