Կալիֆոռնիայի Հիլսբորո քաղաքի քաղաքապետարանը դատական հայց էր ներկայացրել մեդիամագնատ Ֆլորենս Ֆանգի դեմ՝ բակի դեկորացիայի պատճառով: Նշվում է, որ Ֆանգը 2017 թվականին տուն է գնել 2,8 մլն դոլարով: Սեփականատերը տնամերձ տարածքը զարդարել է Flintstones անիմացիոն շարքի ոճով, գրում է unian.net-ը:
Տեղական իշխանությունները դեմ են արտահայտվել՝ ասելով, որ տունը դարձել է «գերան աչքի մեջ, որը չի համապատասխանում համայնքի չափանիշներին»: Տեղեկացվում է, որ հիմնական դժգոհությունները ներկայացվել են դինոզավրի քանդակների, մուլտիպլիկացիոն հերոսների արձանիկների, նավի տախտակամածի և «Yabba Dubba Doo» մակագրությամբ նշանների վերաբերյալ: Բացի այդ, իշխանությունները պնդում են, որ «անճաշակության» մասին բողոքներ են եղել նաև Հիլսբորոյի բնակիչներից, որոնք համարում են, որ դա փչացնում է քաղաքի տեսքը:








































