Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Բանանցը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ:
54-րդ րոպեին «Բանանցին» առաջ մղեց Էդվարդ Կպոդոն: 83-րդ րոպեին Ալեքսանդր Օգանիսյանը հավասարեցեց հաշիվը սակայն մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Պապե Աբդու Կամարան հաղթանակ պարգևեց երևանյան թիմին:
Այս հաղթանակի շնորհիվ «Բանանցը» 38 միավորով հավասարվեց առաջատար «Արարատ-Արմենիային», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Գանձասար-Կապանը» 23 միավորով շարունակում է մնալ 7-րդ տեղում: