Սլովակիայի խորհրդարանը փոփոխություն է սահմանել պետական խորհրդանիշերի մասին օրենքում։ Դրա համաձայն՝ այսուհետ երկրում արգելված է այլ պետությունների հիմներ կատարելը, հաղորդում է Mlada fronta Dnes-ը։ Հիմներ կատարել այժմ թույլատրվում է միայն պաշտոնական միջոցառումների ժամանակ, արտասահմանյան պատվիրակությունների ներկայությամբ։
Պարբերականն ընդգծում է, որ փոփոխությունները սխալմամբ են սահմանվել։ Փոփոխությունները նախապատրաստել է Սլովակիայի ազգային կուսակցությունը։
Պատգամավորները դիմել են երկրի նախագահին, որը պետք է ստորագրի փաստաթուղթը և խնդրել այն հետ վերադարձնել՝ վերամշակելու համար։ Նախագահը խորհրդարանականներին կոչ է արել ընթերցել փաստաթղթերը, որոնց օգտին քվեարկում են։









































