National Geographic պարբերականի լրագրողները կազմել են համեղ ուտեստների սիրահարների համար լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Հետազոտությունն իրականացվել է տնտեսության և զբոսաշրջության զարգացման հարցերի խորհրդատու Resonance Consultancy ընկերության հետ։
Պարզվել է, որ 200 ուսումնասիրված քաղաքներից «ամենագաստրոնոմիականը» Լոնդոնն է։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում Տոկիոն և Սեուլն են՝ համապատասխանաբար։
Առաջատարների տասնյակում ներառվել են նաև Փարիզը, Նյու Յորքը, Հռոմը, Բանգկոկը, Սան Պաուլուն, Բարսելոնան և Դուբայը։









































