Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի աջակցել Brexit-ը 2019-ի հունիսի 30 հետաձգելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի որոշմանը։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Նրա խոսքով՝ ինքը մտադիր է շարունակել հետաձգել Brexit-ը մինչև 2020-ի մարտի 31-ը։

Տուսկը հավելել է, որ բանակցությունների ևս մեկ տարին միակ «ողջամիտ» ելքն է խորհրդարանում՝ Brexit-ի փակուղուց դուրս գալու համար։









































