Միացյալ Նահանգների միջազգային գործերի գծով ֆինանսների նախարարի տեղակալ Դեվիդ Մելփասը Համաշխարհային բանկի նախագահ է ընտրվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ Մելփասին ընտրել են բանկի գործադիր տնօրենները:
Նա ընտրվել է հինգ տարի ժամկետով, սկսած ապրիլի 9-ից:
Ինչպես նշվել է, Մելփասը Թրամփի աջակիցներից է: Նա հայտնի է բազմակողմանի ինստիտուտների քննադատությամբ, ինչպես նաև խոստացել է Համաշխարհային բանկում «աճին միտված» բարեփոխումներ իրականացնել:









































