Ամերիկյան Time ամսագիրը նոր համարի շապիկին տեղադրել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի պատկերը, ինչի մասին վկայում է պարբերականի շապիկը:
Շապիկին պատկերված է մարդ, որը ձեռքերով հենված է երկրագնդին և նման է Ռուսաստանի նախագահին: Բացի այդ, երկրագնդի մակերեսին կարմիր աստղերով սպիտակ նշաններ կան:
«Ռուսաստանի նոր գաղտնի պլանը: Վլադիմիր Պուտինը ցանկանում է իր ազդեցությունը տարածել ոչ միայն ընտրությունների վրա»,- ասվում է շապիկի վրա տեղադրված ենթավերնագրի մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինի պատկերով շոկոլադ է հայտնվել վաճառքում: