Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Իրավապահ մարմինները չպետք է դառնան գործիք ներքաղաքական հաշվեհարդարի համար․ «Ազգային օրակարգ»

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպին, որը հանրային քննարկման և մեծ աղմուկի պատճառ դարձավ, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի քարտուղար Արա Գասպարյանն ընդգծեց. «Նախաքննությունը պետք է պատասխանի որոշ հարցերի, հանրության համար պետք է պարզվի՝ դա դրսից կազմակերպված է եղել և փորձ է արվել բանակի կազմաքանդման մոդել աշխատեցնել, թե ներքին կարգապահական խնդիրներ են եղել… Չի կարելի թույլ տալ, որ էյֆորիկ տրամադրությունները, քաղաքացիական ընդվզման տրամադրությունները, որ նորմալ են հանրության մեջ, տեղափոխվեն բանակ: Բանակը հիերարխիկ կառույց է, և մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք, չպետք է թույլ տալ որևէ ձևով բանակը ներքաշել ներքաղաքական գործընթացների մեջ կամ բանակը տարբեր տեսակի քննարկումների հարթակի վերածել»:

Յուրաքանչյուր պետության ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքներից մեկն էլ քրեածին ակտիվության աճն է: Վերջին շրջանում հասարակության տարբեր շերտեր խոսում են այն մասին, որ մեր երկրում հանցագործությունների թվի աճ է նկատվում: Ա. Գասպարյանի կարծիքով՝ անհանգստանալու պատճառներ իրոք կան. «Ըստ ոստիկանության հրապարակած թվերի՝ հանցագործությունների թիվը 2018-ին՝ 2017-ի համեմատությամբ, աճել է 11 տոկոսով, աճել է հանցավորության գործակիցը: Այսինքն՝ պետության քրեական քաղաքականությունը պետք է բարելավվի, չպետք է թույլ տալ, որ առաջանա ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ: Պետության քրեական քաղաքականության նպատակը պետք է լինի համակողմանի, օբյեկտիվ նախաքննության և հետաքննության իրականացումը՝ բոլոր բաղադրիչների միջև անխափան փոխգործակցությամբ: Այս ոլորտում կան խնդիրներ՝ կապված որակյալ, փորձառու կադրերի, նոր մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառման հետ… Անհրաժեշտ է բարելավել քրեադատավարական ընթացակագրերը:

Հանցավորության դեմ պայքարը միայն իրավապահ մարմինների միջոցով չի իրականացվում: Հանցագործությունների թվի աճը պայմանավորված է քրեական ենթամշակույթի արմատավորմամբ: Հանցավորության նվազեցման հարցում շատ կարևոր է կրթական համակարգի, ընտանիքի դերը, ինչպես նաև մեդիայի միջոցով տարածվող արքետիպերի դերը: Պետությունը պետք է հստակ քաղաքականություն վարի, շատ կարևոր է ռազմահայրենասիրական դաստիարակությունը»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ իրավապահ մարմինները չպետք է դառնան գործիք ներքաղաքական հաշվեհարդարի համար:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում