Թուրքիայում նոր քաղաքական կուսակցություն կհիմնվի երկրի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ։ Այդ մասին հայտարարել է թուրքական Cumhuriyet լրատվականը։
Նշվում է, որ նոր կուսակցության բացման գործում մասնակցություն կունենա նաև նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը։
Cumhuriyet-ի տվյալներով՝ քաղաքական միավորը կստեղծվի մոտակա երկու ամսվա ընթացքում։ Նոր կուսակցութան քաղաքական ուղղվածության մասին դեռևս լուրեր չկան։
Ահմեթ Դավութօղլուն 2009-2014թթ․ եղել է երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին գործերի գծով խորհրդականը, իսկ 2014-2016թթ․ զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը և գլխավորել իշխող Արդարության և առաջընթացի կուսակցությունը։