Գերմանիայի մարզերի ներքին գործերի մարմինները առաջարկել են արգելել Facebook Party-ները՝ համարելով, որ դրանք սպառնում են քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին հաղորդել է Welt am Sonntag պարբերականը: «Եթե առկա է հասարակական անվտանգությանը և կարգին սպառնալիք, ապա ֆեյսբուքյան փարթիները պետք է հենց սկզբից արգելվեն»,- ասել է Ներքին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Ուվե Շյունեմանը:
Մարզերի ներքին գործերի նախարարների նման հայտարարությանը նախորդել էին մի շարք լուրջ միջադեպեր: Հունիսի սկզբին Համբուրգ քաղաքում ապրող մի աշակերտուհի իր ծննդյան հրավերի հայտարարությունը պատահաբար բաց էր տեղադրել Facebook սոցիալական ցանցում, որի արդյունքում նրա տան մոտ էր հավաքվել ավելի քան 1600 մարդ՝ նշելու նրա ծննդյան օրը: Այս անօրինական զանգվածային միջոցառումը գերմանացի ոստիկանները ստիպված են եղել ուժով ցրել, քանի որ երիտասարդները դիմադրություն են ցուցաբերել: 11 մարդ դրա արդյունքում ձերբակալվել էր:
Վուպերտալ քաղաքում նմանատիպ փարթին ցրելու ժամանակ, որին հավաքվել էր 800 հոգի, 40 երիտասարդ ձերբակալվել էր, իսկ 16-ը ստացել էին մարմնական վնասվածքներ:










































