Կուբայում մի քանի հիմնական պարբերականներ կկրճատեն տպագիր էջերի քանակությունը՝ կղզում թերթերի համար նախատեսված թղթի պակասի պատճառով, հաղորդում է Prensa Laitna պարբերականը։
Նշվում է, որ այդպիսի որոշում կայացրած պարբերականների շարքում է նաև Կուբայի Կոմկուսի ԿԿ-ի տպագիր մարմինը՝ Granma պարբերականը։ Որոշակի օրերին այն 8 էջ կունենա՝ 16-ի փոխարեն։ Կիսով չափ կնվազի նաև Trabajadores-ի և Juventud Rebelde-ի ծավալը, որոնք երկրում հայտնի պարբերականներից են։
Միջոցառումները կգործարկվեն ապրիլի 5-ից, դրանց տևականության մասին ոչինչ հայտնի չէ։












































