Վերաքննիչ քրեական դատարանում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը հետաձգվեց։
Այդ մասին լրագրողներին նիստից հետո հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։











































