Դնեպրում իր աշխատանքներ է սկսել Ուկրաինայում և Եվրոպայում առաջին ռոբոտայինացված սրճարանը՝ R/Cafe-ն։ Այս մասին ասվում է «ՖՐԱՆՍ․ ՈՒԱ» ապրանքանիշի Facebook-յան էջում։
Ռոբոտայինացված սրճարանի սեփականատեր Ալեքսանդր Ֆեդեցի խոսքով՝ ռոբոտ բարմենը չի հիվանդանում, կարող է շուրջօրյա աշխատել, նա լեզվային պատնեշ չունի։ Նախատեսվում է այդպիսի սրճարաններ բացել ամբողջ Ուկրաինայում։
Տվյալ պահին բանակցություններ են վարում նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։









































