Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Փորձադաշտ #2. Ո՞վ է նշանակում Հայաստանի հավաքականի մարզիչներին…

Այս տարվա հուլիսի 14-17-ը Երևանում տեղի կունենա մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Բացի կազմակերպիչ երկրի՝ Հայաստանի ընտրանուց, մրցաշարին կմասնակցեն նաև Իռլանդիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Իտալիայի հավաքականները: Սա իսկապես մեծ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար:

Նախօրեին հայտնի դարձավ, որ ընթացիկ մրցաշրջանում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ապրիլի 7-ին տեղի կունենա ընթացիկ մրցաշրջանի վերջին հանդիպումը: Ինչպես նշած է ՀՖՖ պաշտոնական կայքում, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտը պատրաստ չէ ընդունելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները, 25-րդ տուրի «Փյունիկ»-«Լոռի» հանդիպումը բացառության կարգով կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այս մրցավեճից հետո «Հանրապետական»-ում այլևս հանդիպումներ չեն անցկացվի, քանզի սկսվելու են խոտածածկի բարեկարգման աշխատանքներ:

Դժվար չէ ենթադրել, որ բարեկարգման աշխատանքները կապված են հենց Եվրոպայի առաջնության հետ: Կարևոր այս մրցաշարը անցկացվելու է Երևանի երեք՝ «Հանրապետական», «Բանանցի» և Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերում: Բնական է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ջանքեր չի խնայում Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար: Չենք կասկածում, որ կազմակերպչական առումով ամեն ինչ կլինի իր բարձրության վրա, և մասնակից հավաքականները դրական լիցքերով կհեռանան մեր երկրից:

ՀՖՖ-ն ջանքեր չի խնայում նաև, որ մեր հավաքականը ևս պատշաճ կերպով ներկայանա Եվրոպայի առաջնությանը: Մեր հավաքականը մեկը մյուսի հետևից հավաքներ և ընկերական հանդիպումներ է անցկացնում: Արդյունքների մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է: Եթե մեր հավաքականին հաջողվում է գրավել, ասենք, Լատվիայի դարպասը, դա արդեն մեծ հաջողություն է: Ակնկալիքների մասին խոսելը ևս ավելորդ ենք համարում: Նույնիսկ դժվար է ասել, թե ինչ արդյունք կարելի է ակնկալել մեր հավաքականից, և որ արդյունքը կարելի կլինի բավարար, ոչ խայտառակ համարել:

Ներկայիս վիճակի համար, ինչ խոսք, մեղավոր է ՀՖՖ նախկին համակարգը, որին այդպես էլ չհաջողվեց գեթ մեկ բարձրակարգ ֆուտբոլիստ պատրաստել Հայաստանի հավաքականների համար: Այնուամենայնիվ գոյություն ունի մի խնդիր, որին չանդրադառնալ ուղղակի չի չենք կարող: Ո՞ւմ գլխավորությամբ է մեր հավաքականը մասնակցելու մեզ համար գուցե պատմական այս մրցաշարին: 2018 թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց Արմեն Գյուլբուդաղյանցին: ՀՖՖ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ Մ-19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կարեն Բարսեղյանը: Ժամանակավորը՝ ժամանակավոր, բայց Հայաստանի Մ-19 հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հենց Ոսկանյանի գլխավորությամբ: Այստեղ հարց է ծագում՝ իսկ ո՞ր արդյունքի և մարզչական ո՞ր արժանիքների համար է ՀՖՖ-ն պատմական մրցաշարում մեր հավաքականը վստահում Արթուր Ոսկանյանին: Հնարավոր է, որ մենք տեղյակ չենք կամ ֆուտբոլից չենք հասկանում, բայց այդպես էլ չենք կարող հիշել Ոսկանյանի գլխավորած թիմերի կողմից գրանցված լուրջ հաջողություն: Նշանակումից հետո մեր հավաքականը Ոսկանյանի գլխավորությամբ արդեն իսկ անցկացրել է 8 ընկերական հանդիպում, որից 7-ում պարտություն են կրել և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի: Այդ 8 հանդիպումներում մեր հավաքականը խփել է 4 և բաց թողել 28 գնդակ: Նշենք, որ միակ ոչ-ոքին (1:1) խաղացել ենք Լատվիայի ընտրանու հետ:

Առանց այն էլ ֆուտբոլիստներ չունենք, և այս սերնդի հետ շատերն արդեն հույսեր չեն կապում: Չէ՞ր կարելի արդյոք կարևոր այս մրցաշարից առաջ մեր հավաքականը վստահել բարձրակարգ մասնագետի՝ գոնե ինչ-որ դրական նոտաներ ստանալու համար: Կարևոր մրցաշարից հետո ազգային թիմը սարքելով փորձադաշտ՝ վստահվեց Գյուլբուդաղյանցին, և ահա տեսնում ենք արդյունքը: Եվրոպայի առաջնությունից առաջ էլ Մ-19 հավաքականը վստահվեց Ոսկանյանին:

Իրավիճակը իսկապես մեկնաբանելն ու ընկալելը դժվար է: Եթե ինչ-որ մեկը համակրանք ունի որևէ մասնագետի նկատմամբ, ապա դա չի նշանակում, որ պետության ներկայացուցչին պետք է վստահել հենց այդ մարզչին: Ո՞վ է նշանակում հավաքականի մարզիչներին: Այս հարցի պատասխանը, կարծում ենք, շատերը գիտեն: Եթե այս սկզբունքով է աշխատում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ապա առաջիկայում դրական արդյունքների մասին խոսելն ավելորդ է: Չենք ցանկանում հավատալ, որ ՀՖՖ-ում մտածում են՝ ո՞ւմ էլ դնենք, մեկ է՝ արդյունք չի լինելու, քանզի կադրեր չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում