Ինչպես հաղորդում է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, VTB բանկի նախագահ Անդրեյ Կոստինի որդու մահը հնարավոր է՝ մահափորձի արդյունք է: Այս մասին հաղորդել են իրավապահ մարմիններում:
Աղբյուրը նշել է, որ հնարավոր է՝ վթարը նախապատրաստված է եղել: Lifenews.ru կայքը հաղորդում է նմանատիպ մանրամասնություններ, ասելով, որ կվադրոցիկլը, որով երթևեկել է բանկի նախագահի որդին, նախօրեք վնասված է եղել: Այս վարկածի պաշտոնական հաստատում կամ հերքում դեռ չի ստացվել:
Հայտնի է, որ Անդրեյ Կոստին կրտսերը, որը 32 տարեկան էր և հոր պես զբաղվում էր բանկային գործով, ընթացքի ժամանակ մեծ արագությամբ դուրս եկել երթևեկելի մասին և բախվել ծառին: Մահը վրա է հասել հենց դեպքի վայրում՝ Յարոսլավլի մարզում:










































