ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է կարգավորել Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթային հրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված խնդիրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ խոսքը Վաշինգթոնի կողմից ստեղծված խնդիրների մասին է:

Նա նաև հավելել է, որ Թրամփն Էրդողանին խոստացել է լուծել ամերիկյան F-35-ի և Patriot-ի մատակարարման հարցը:
/arc-anglerfish-arc2-prod-mco.s3.amazonaws.com/public/YPSEOPL3DVGERB3DA2H3ZBK67A.jpg)
Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան այդ հարցերի հետ կապված կատարել է իր բոլոր պարտավորությունները:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարայի կողմից ռուսական С-400-ի գնումը լուծված հարց է:












































