Andrus Anderson LLP իրավաբանական ընկերությունը Walt Disney Co.-ի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացրել, որտեղ նշվում է, որ կազմակերպությունը պարբերաբար իջեցրել է աշխատակցուհիների աշխատավարձերը, հաղորդում է Variety-ն:
«Տուժածների» շարքում են Լարոնդա Ռասմուսենը և Կարեն Մուրը: Ռասմուսենը վերջին 11 տարիների ընթացքում ֆինանսական վերլուծաբան է աշխատել Disney-ում: Նա 2017-ին բարձրացրել է իր վարձատրության հարցը: Ռասմուսենը տարեկան ստացել է մոտավորապես 101 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ, երբ նույնատիպ պաշտոն զբաղեցնող տղամարդիկ ավելի շատ գումար են վաստակել. ինչ որ մեկը 16 հազար, մի ուրիշը 40 հազար դոլարով ավելի:
Կնոջ աշխատավարձը բարձրացրել են 25 հազար դոլարով: Սակայն հայցում նշվում է, որ նա, այնուամենայնիվ, զգալիորեն պակաս է վարձատրվել, քան իր տղամարդ գործընկերները:
«Հայցն անհիմն է և մենք կտրականապես հերքելու ենք դա»,- պարբերականին հայտնել է Disney-ի պաշտոնական ներկայացուցիչը:








































