Ֆրանսիացիների մոտ 9%-ը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանը, որին մեղադրում էին Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհուն բռնաբարելու մեջ և որի գործը փլուզվում է դատարանում, վերադառնա մեծ քաղաքականություն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Harris ընկերության կողմից անցկացված օն-լայն հարցմանը, որը կատարվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ստրոս Կանին ազատել են տնային կալանքից:
Մինչև մայիսի 14-ը, երբ Ստրոս Կանին ձերբակալեցին, նա համարվում էր Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածուն և վարկանիշով գերազանցում էր նույնիսկ գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին: Այժմ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունն էլ է հայտնվել ոչ միանշանակ իրավիճակում: Նա պետք է սկսի թեկնածուների առաջադրումը:
Սակայն Ստրոս Կանի թեկնածության առաջադրումն այս պահին բավականին խնդրահարույց է, քանի որ նրա հերթական դատական նիստը տեղի է ունենալու հուլիսի 18-ին, իսկ սոցիալիստներն առաջադրումները պետք է կատարեն մինչև հուլիսի 14-ը:
Կուսակցությունում կարծիքներ են հնչում, որ թեկնածուների առաջադրումը որոշ ժամանակով պետք է հետաձգել:










































