Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Սասնա ծռերի» գործով հերթական դատավարությունը։ Ներկայացել է մեկ տուժող, նա շտապօգնության բժիշկ է:
Նրա ցուցմունքը կարճ էր, որոշ դրվագներում` հակասական: Դրա համար էլ պետական մեղադրողը միջնորդել է հրապարակել նախաքննական ցուցմունքը: Պարզվել է, որ տուժողը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, նախաքննական մարմնին պատմել է, թե ինչպես է«ԿռԱԶ» մակնիշի մեքենան կոտրել գնդի դարպասներն ու մտել ներս:










































