Thursday, 02 07 2026
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Կուսակցության կողմից ստեղծված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելը ուրիշ է. որքանով է օբյեկտիվ լինելու Արա Շիրինյանը

«Կուսակցության անդամ լինելն ուրիշ բան է, կուսակցության կողմից ստեղծված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելը՝ ուրիշ։ Դա որևէ կերպ անձին չի կապում կուսակցության հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի՝ Արա Շիրինյանի ընտրությանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից ամփոփվեցին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները։

Հանձնաժողովի անդամները փակ-գաղտնի քվեարկությամբ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրեցին առավելագույն ձայներ հավաքած Արա Շիրինյանին։ ՀՌԱՀ այս որոշումը ներկայացվել է ՀՀ վարչապետի հաստատմանը: Արա Շիրինյանը «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Երեկվանից կարծիքներ են հնչում, թե իշխանական կուսակցության հետ առնչություն ունեցող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի կարգավիճակում, արդյո՞ք նրա՝ այդ պաշտոնը զբաղեցնելու միջոցով իշխանությունը վերահսկողություն չի հաստատում Հանրային հեռուստառադիոընկերության նկատմամբ։

Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելը ինքնին սահմանում է, որ անձը պետք է ապակուսակցական լինի, ինչպիսին հանդիսանում է Արա Շիրինյանը։ «Նա հենց ընտրվել է հոգաբարձուների խորհրդի անդամ՝ հենց որևէ կուսակցության չհարելու հանգամանքը հաշվի առնելով»,- նկատեց Մելիքյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում, իհարկե, կարող են լինել մեկնաբանություններ, որ, քանի որ հիմնադրամը կուսակցության կողմից է ստեղծված, ապա քաղաքական ֆակտոր կարող է լինել, որի լուծումը մեկն է. «Իմ կարծիքով՝ Արա Շիրինյանը կարող է թողնել հոգաբարձուների խորհրդի անդամի աշխատանքը և ամբողջովին կենտրոնանալ իր հիմնական աշխատանքի վրա»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ընդգծում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ժամանակին ձևավորվել է հենց անկախ մարդկանցից, հենց այն նպատակով, որպեսզի կուսակցությանը հասարակության կողմից տրամադրվող գումարների ծախսը վերահսկվեր անաչառ կերպով։ «Բացի դրանից՝ ես որքանով որ հետևում եմ զարգացումներին, այսօր այդ հիմնադրամը առանձնապես գործունեություն չի ծավալում։

Բայց այս ամենը մի կողմ թողնելով, պետք է նշեմ, որ բոլորս ճանաչում ենք Արա Շիրինյանին որպես շատ անաչառ և ազնիվ պրոֆեսիոնալ։ Կարծում եմ, որ իր գործունեությունում ինքը կղեկավարվի հենց այդ սկզբունքներով և որևէ քաղաքական նախասիրություններ, նախապատվություններ չեն անդրադառնա իր գործունեության վրա»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Նավասարդյանը։

Ւնչ վերաբերում է բուն ընտրության գործընթացին, ապա Աշոտ Մելիքյանը նշեց, որ այդ պրոցեսը որոշակի հարցեր առաջացրել է, մասնավորապես, թե ինչ մեթոդաբանությամբ է 23 թեկնածուից ընտրվել 9-ը, ապա նաև հաղթողը։ Խնդրահարույց էր նաև այն, որ մրցույթին մասնակցում էին հենց հանձնաժողովի անդամները, որը առաջ էր բերում շահերի բախում։ Բայց, բարեբախտաբար, նրանցից ոչ ոք հաղթող չճանաչվեց։ «Այո, շահերի բախում կար, բայց այդ շահերի բախումը որոշիչ չեղավ, և այդ թեկնածուներից ոչ ոք չհաղթեց։ Կարևորը պետք է արձանագրել, որ հասարակական, քաղաքական այլ իրավիճակում դժվար էր պատկերացնել, որ Արա Շիրինյանը կարող էր անցնել նման պատասխանատու աշխատանքի»,- ընդգծեց Մելիքյանը։

Անդրադառնալով Արա Շիրինյանի՝ իր պաշտոնում առաջնահերթություններին, Նավասարդյանը նշեց, որ առաջին քայլը, որը պետք է անի խորհրդի նոր նախագահը, դա այդ խորհուրդը իրականում կոլեգիալ կառավարման մարմին դարձնելն է, քանի որ մինչ օրս դա այդպես չի եղել։ «Կարծում եմ, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը պետք է լայն համագործակցություն ծավալի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի ուսումնասիրի այն ակնկալիքները, պահանջարկները, որոնք կապված են հանրային հեռարձակողի գործունեության հետ։ Ի վերջո, մենք պետք է կայացնենք մեզ մոտ հանրային հեռարձակողին, որը չենք ունեցել, և այն պիտի բավարարի հանրության բոլոր շերտերի պահանջարկներին, լինի անաչառ և ապահովի անհրաժեշտ քաղաքական բազմազանությունը լրատվական և քաղաքական հաղորդումներում»,- եզրափակեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում