Saturday, 13 06 2026
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մեծ խաղ, մեծ գին. երկրի գինը

Օրեր առաջ մենք տեղեկացանք, որ միջազգային տրիբունալի հետաքննության արդյունքներով Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետևում կանգնած է «Հիզբոլլահ» խմբավորման հրամանատարներից մեկը: Լիբանանում, ինչպես և ողջ Մերձավոր Արևելքում, քաղաքական սպանությունները սովորական երևույթ են: Պետության ղեկավարի սպանությունը ևս այստեղ եզակի երևույթ չէ: Սակայն սպանված թագավորների, նախագահների և վարչապետների երկար ցուցակում Ռաֆիկ Հարիրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում:

Այսօր թերևս արդեն կարևորն այն չէ, թե ով է կազմակերպել այդ սպանությունը, այլ այն, թե ինչի այն հանգեցրեց: Չէ՞ որ հենց այդ իրադարձությունը դարձավ այն ջրբաժանը, որը երկփեղկեց Մերձավոր Արևելքի քաղաքական մի դարաշրջանը մյուսից: Այն տրոհեց արաբական աշխարհը` Լիբանանը դարձնելով Թեհրանի և նրա արբանյակների` Կահիրեի և Էր-Ռիյադի միջև մրցակցության կենտրոն: Համաշխարհային մասշտաբով սրվեց շիիթա-սունիթական դիմակայությունը:

Իրանը Իսրայելի հայացքի տակ հարթակ տվեց «Հըզբոլլահին»` 2006թ. պատերազմ սանձազերծելու քարտ բլանշ ստանալով: Վերջապես` այդ սպանությունը բացահայտեց տարածաշրջանում գերակայության ձգտող ռազմա-քաղաքական շարժումներ, որոնք փոխարինում են պետական ինստիտուտներին, ի ցույց դրեց համաշխարհային հանրության և խաղաղարար ուժերի անզորությունը, բոլոր դաշինքների փխրուն վիճակը` ներառյալ կոնֆեսիոնալ և ուժի իրավունքի գերակայությունը ազգային և միջազգային օրենքների նկատմամբ:

12 տարի առաջ, հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունը զուգահեռների լայն հնարավորություն է ընձեռում Լիբանանի իրադարձությունների հետ: Լիբանանը օրինակն է այն ամենի, թե ինչի կարող էր վերածվել Հարավային Կովկասը արտաքին ուժերի մրցակցության դեպքում, որից յուրաքանչյուրը հետապնդում է իր շահը և իրականացման գործիքները: Հետհոկտեմբերքսանյոթյան Հայաստանը հենց այդ իրականության ամենացայտուն դրսևորումն է:

Վարչապետ Ռաֆիկ Հարիրիի և վարչապետ Վազգեն Սարգսյանի ճակատագրերը վառ օրինակն են այն իրողության, թե ինչի կարող է հանգեցնել հավասարակշիռ մոտեցումը անհաշտ հակառակորդների` Լիբանանի դեպքում Իրանի և Իսրայելի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, Սիրիայի և Սաուդյան Արաբիայի, իսկ Հայաստանի դեպքում` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդեպ: Բացարձակ ներդաշնակության ձգտումը արտակարգ ցանկություն է: Դժբախտությունը միայն նրանում է, որ այն հաճախ հանգեցնում է հավասարակշռության բոլոր փորձերի ավարտին, որին հետևում է քաոսը` իր տիրապետության տակ առնելով նորանոր տարածքներ և ժողովուրդներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում