Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի և Խորհրդային միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի համաձայնագրի ուրվանկարը՝ Եվրոպան բաժանելու վերաբերյալ, առաջին անգամ կցուցադրեն հանրությանը, հաղորդում է The Telegraph-ը։
Նշվում է, որ խոսքը փաստաթղթի մասին է, որում քաղաքական գործիչները պատկերել են Եվրոպայի ենթադրյալ քարտեզը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Մասնավորապես՝ փաստաթուղթը վերաբերում է Հունգարիային, Բուլղարիային, Հարավսլավիային և Ռումինիային։
Նյութում ասվում է, որ համաձայնագիրն ուրվագծվել է 1944-ի հոկտեմբերին, Կրելմում երկու առաջնորդների հանդիպման ժամանակ։
Փաստաթուղթը կցուցադրվի «Սառը պատերազմը Բրիտանիայում» ցուցահանդեսի ժամանակ, Ազգային արխիվում։