Իսրայելում` Սոդոմ լեռան ստորոտին, հայտնաբերված Մալհամ քարանձավն ունի շուրջ 10 կմ երկարություն: Այսպիսով, այն աշխարհի ամենաերկար քարանձավն է։
Քարանձավի ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային արշավախմբի ղեկավար Ֆրաիմ Քոենի խոսքով՝ շատ ծանր աշխատանք է տարվել․ օրական առնվազն 10 ժամ խումբն աշխատել է աղե ստալակտիտների մեջ:
Քարանձավի քարտեզագրման աշխատանքների ժամանակ էլ պարզվել է, որ դրա երկարությունը կրկնակի ավելի է եղել, քան ենթադրվել է։
![]()




































