Ամերիկյան կողմը դադարեցրել է Թուրքիա F-35 ինքնաթիռների մատակարարումը՝ Անկարայի՝ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու որոշման պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Աղբյուրների խոսքով՝ սարքավորումների և մյուս նյութերի մատակարարումները դադարեցվել են Անկարայի դիրքորոշման պատճառով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի պաշտոնակատար Քեյթ Ուիլբարգերը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը կարող է դադարեցնել Թուրքիա F-35 ինքնաթիռներ մատակարարելու նախապատրաստական միջոցառումները։










































