Thursday, 16 05 2024
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն

Իրավական նիհիլիզմն ու թատրոնը

Իրավական նիհիլիզմը՝ որպես մշակութային ու քաղաքական դրսևորում, Հայաստանի հանրային կյանքի, ինչպես նաև հասարակական փոխհարաբերությունների բաղադրիչներից մեկն է: Իհարկե, սա արատավոր երևույթ է, որն ինքնին հակասության մեջ է մտնում պետության գաղափարի հետ: Իրավական նիհիլիզմի վրա կառուցված պետական համակարգերը, որպես կանոն, փխրուն են ու անկայուն՝ ամեն պահ փլուզվելու ու կազմաքանդվելու սպառնալիքի առջև կանգնած:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ ձևավորված պայթունավտանգ իրավիճակը իրավական նիհիլիզմի գոյության լավագույն ապացույցն է: Արդեն մեկ շաբաթ է, ինչ մշակույթի նախարարի պաշտոնակատարն ու պետության մյուս ներկայացուցիչները թատրոնի աշխատակիցներին փորձում են բացատրել, որ Կոնստանդին Օրբելյանի՝ տնօրենի պաշտոնից ազատումը զուտ իրավական որոշում է, քանի որ նրա պաշտոնավարումն անօրինական էր: Մեկ անձը չի կարող երկու ղեկավար պաշտոն զբաղեցնել, արձանագրված են մի շարք խախտումներ և այսպես շարունակ:

Ավելին՝ բոլորը միաբերան արձանագրում են, որ ոչ ոք չի փորձում վռնդել մաեստրոյին, ընդհակառակը՝ նա շարունակելու է զբաղեցնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Այսինքն` ունենալու է բոլոր հնարավորությունները առաջվա պես ստեղծագործելու և կազմակերպչական աշխատանքով զբաղվելու համար:

Բայց ձայն բարբառոյ յանապատի, ո՛չ լսում են և ո՛չ էլ փորձում են հասկանալ՝ շարունակելով պնդել նույն բանը: Փաստորեն թատրոնի աշխատակիցները թքած ունեն օրենքի վրա և նրանց համար առաջնային է անհատի կամքն ու քմահաճույքը: Դե պատկերացրեք, եթե մտավորականներն են այսպիսի վերաբերմունք դրսևորում օրենքի նկատմամբ, ապա ինչպիսին կլինի մնացյալ ժողովրդի մոտեցումը:

Միանգամից արձանագրենք, որ մենք ամենևին էլ չենք փորձում նեղացնել կամ էլ պիտակավորել թատրոնի աշխատակիցներին: Երիցս ո՛չ, մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր արտիստներին, որոնք ծանրագույն պայմաններում, ցածր աշխատավարձով շարունակում են ապրել ու ստեղծագործել: Խնդիրը նրանց մեջ չէ, ընդհակառակը՝ թատրոնի աշխատակիցները զոհի կարգավիճակ ունեն կամ էլ նրանք հետևանքն են շատ ավելի մեծ ու համընդգրկուն իրողության:

Խնդիրը պետության բովանդակության մեջ է, որը տարիներ շարունակ նպաստավոր պայմաններ է ստեղծել իրավական նիհիլիզմի և օրենքի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի տարածման համար: Այլ խոսքով ասած՝ վերջին երկու տասնամյակներին պետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել իրավագիտակից քաղաքացի ձևավորելու համար: Իրավագիտակից քաղաքացի հասկացությունը մարդու և անհատի քաղաքակրթական տեսակ է, որը հենց այնպես չի ձևավորվում: Այն կարիք ունի արտադրության և տարիների հետևողական աշխատանքի: Ինչո՞ւ քաղաքացին պետք է պահպանի օրենքը, եթե հենց օրենքի ստեղծարար ու երաշխավոր կառույցն է տարիներ շարունակ ոտնձգություն գործել դրա նկատմամբ:

Բայց չէ՞ որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, իսկ այդ խոշորագույն փոփոխության հիմնական ու առաջնային նպատակը օրենքի գերակայության հաստատումն էր: Այստեղ բախվում ենք շատ ավելի լուրջ խնդրի հետ: Փաստորեն քաղաքական փոփոխությունը դեռևս ամբողջությամբ չի փոխակերպվել գիտակցական տիրապետող իրողության, և ասվածի համատեքստում քաղաքացին ու հեղափոխությունը հայտնվել են արժեքային բախման մեջ: Սա իսկապես չափազանց լուրջ կոնֆլիկտ է, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի հեղափոխությունն ու անհատին հաշտեցնելու համար, որպեսզի արդարության մարդկային որոնումները տեղավորվեն օրենքի ու սահմանադրականության շրջանակներում: Որպեսզի մարդիկ հասկանան, որ արդարության մարմնավորումը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ օրենքը, սահմանադրականությունն ու հանրապետությունը:

Կիկերոնը ասում էր, թե մարդը պետք է լինի օրենքի ստրուկը: Եկեք չհամաձայնվենք նրա հետ ու փաստենք, որ օրենքներն էլ կարող են անարդար լինել:

Այսինքն` իրավական նիհիլիզմի կիրառելիությունը ընդունելի է միայն այն դեպքում, երբ օրենքի հիմքում բացակայում է արդարության գաղափարը:

Հեղափոխությանը նախորդած տասնամյակների ընթացքում այս տեսանկյունը կարող էր արդարացված լինել, բայց հիմա՝ ոչ: Ներկայումս անարդար ու սխալ օրենքի նկատմամբ մեր վերաբերմունքը չպետք է դրսևորվի այն շրջանցելու և խախտելու ճիգով, այլ փոխելու և վերանայելու հավակնությամբ ու համարձակությամբ: Չէ՞ որ այդ ամենի համար կան բոլոր նպաստավոր պայմանները: Առաջ չկային։

Սահմանափակել հիմնախնդրի քննարկումը միայն երրորդ հանրապետության ընթացքով, նշանակում է ոչինչ չասել հիմնախնդրի մասին: Աստվածաշունչը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ: Իսկ ի՞նչ կար դրանից առաջ, ոչ ոք չգիտի: Նույն հարցադրումը պետք է դնենք նաև մեր կողմից քննարկվող խնդրո առարկայի դեպքում: Իսկ ի՞նչ կար երրորդ հանրապետությունից առաջ:

Հարցադրումն արդեն իսկ հուշում է, որ մեր միջավայրում տիրապետող դիրքեր զբաղեցնող իրավական նիհիլիզմը ունի պատկան պատճառներ: Իհարկե, չենք փորձում խնդիրը սահմանափակել պատմական դետերմինիզմի տիրույթում, բայց, այնուամենայնիվ, չենք էլ կարող չարձանագրել, որ գործ ունենք չափազանց զորեղ պատճառայնության շղթայի հետ:

Խնդիրն այսպես ձևակերպենք. հայ հանրույթը դեռևս չի կարողացել արժեքային տեսանկյունից անցում կատարել «նվաճված ու հպատակ» ժողովրդի կարգավիճակից դեպի ազգային պետության գաղափարական միջավայր: Հայ հանրույթը դեռևս չի կարողացել իր աշխարհճանաչողության սահմանները համապատասխանեցնել պետության մշակութային սահմանների հետ: Այսինքն` մեր սահմանները դեռևս ընտանիքի ու համայնքի տիրույթում են, արժեբանական մի տարածություն, որը ինքնապահպանման բնազդից ելնելով, իր կամքից անկախ, մարտնչում է իրենից դուրս գտնվող աշխարհի դեմ:

Սա չափազանց բարդ անցում է, որի հաջող ընթացքի համար ժամանակ ու լուրջ աշխատանք է պահանջվում: Փաստորեն հայի համար օրենքը դեռևս նվաճողինն է, օտարինն է՝ սուլթանինը, ցարինը, կենտկոմի քարտուղարինը, բայց ոչ իրենը: Ինքը համայնքն է, որն իր գոյությունը պահպանելու համար փորձում է չենթարկվել օտարի թշնամական օրենքին:

Արդեն տևական ժամանակ է՝ ինձ մի հարց է տանջում. ինչո՞ւ են կովկասյան ժողովուրդները քաղաքակրթական տեսանկյունից մերժում քաղաքային մշակույթը, ինչո՞ւ են նույնիսկ 21-րդ դարում իրենց ինքնությունը կառուցարկում անհասանելի լեռների և անտառների արժեբանական միջավայրում: Վերջերս գտա պատասխանը: Նրանց համար քաղաքային մշակույթը խորթ է, քանի որ քաղաքներն ու դրանցում առկա բերդերը կառուցվել են օտար նվաճողի կողմից և հենց իրենց հպատակեցնելու նպատակով: Օրինակ՝ Գրոզնի քաղաքը ստեղծել են ռուսները չեչեն ժողովրդին վերջնականապես հաղթելու և հպատակեցնելու նպատակով: Ահա սա է պատճառը:

Նույն տրամաբանությամբ հայ հանրույթը չի կարողանում ընկալել օրենքի գերակայության անհրաժեշտությունը, քանի որ այն մշտապես օտարինն է եղել:

Գիտակցությունն այս, իհարկե, ժամանակի ընթացքում պետք է փոխվի: Թավշյա հեղափոխությունն այս արժեբանական փոփոխության առաջնային շարժիչ ուժն է: Հայաստանցին պետք է հասկանա, որ օրենքն այլևս իրենն է, այլ ոչ թե նվաճողինը: Վերջապես օրենքն ու սահմանադրականությունը պետք է ազգային արժեքի ու աշխարհճանաչողության կարևորագույն գործիքի կարգավիճակ ստանան: 21-րդ դարի պետություն ստեղծելու հավակնոտ գաղափարը կեցության այլ տարբերակ չի կարող հանդուրժել: Մենք Աֆղանստանի վերածելու հայրենիք չունենք:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում