Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Պաշտպանության նախարարն ուզում էր ասել՝ չենք հանդուրժելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

Երբ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերադառնա ԱՄՆ-ից, նա ընդհանուր հաշվետվություն կտա իր հանդիպումների վերաբերյալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել է որպես «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» ձևաչափի:

«Ես ենթադրում եմ, որ այդ հայտարարությունը հարցերի ինչ-որ կոնտեքստի մեջ է եղել: Ես ենթադրում եմ, որ այնտեղ հայ համայնքը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունների հետ կապված: Հաշվի առնելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի երեք տարին է լրանում, ես ենթադրում եմ, որ պաշտպանության նախարարն ուզում էր ասել, որ մենք չենք հանդուրժելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և եթե անգամ Ադրբեջանը փորձի մտածել, թե կարողանում է իր զենքի գերակայությամբ լուծել Արցախի հարը, ապա մեր պաշտպանական համակարգը լրիվ պատրաստ է դիմակայելու այդ հարձակումներին: Եվ այդ դիմակայելը կլինի ոչ թե միայն խրամատներում, այլ նաև հարձակողական ձևով ջնջել Ադրբեջանի մտքից այն մոտեցումը, որ կարելի է զենքով լուծել այդ հարցը»,-ընդգծեց Իգիթյանը:

Հարցին, թե արդյոք դա տեղավորվում է Վիեննայի հանդիպման ընդհանուր օրակարգի մեջ, նա արձագանքեց. «Չեմ ուզում ամեն ինչ այդտեղ տեղավորել, բայց մի բան ակնհայտ է, որ Արցախի հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ ձևով և այդ միտքը չի հասկանում Ադրբեջանը: Մենք պետք է դա հասկացնենք Ադրբեջանին, իսկ եթե չի հասկանում, նաև միջազգային հանրության միջոցով պետք է մեսիջներ ուղարկենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում