Ընդհանուր առմամբ ԼՀԿ-ն դրական է գնահատում Փաշինյան-Ալիև հանդիպումը, բայց որոշ հարցերի պատասխաններ այդպես էլ չեն ստացել։
«Հստակ չէ, թե հայկական օրակարգը ինչ եղավ այդ քննարկումների ժամանակ. երեք սկզբունքների ու վեց տարրերի մեկնաբանությունների մասին տեղեկություն չունենք։ Դա ենք ուզում հասկանալ, մնացած մասով դրական արձագանքներ կան ու կարծում եմ՝ դրական է, որ բանակցությունները կշարունակվեն։ Չեմ բացառում, որ գաղտնիության ռեժիմով կփորձենք տեղեկատվություն ստանալ, որովհետև կարծում եմ, որ նոր Հայաստանում գոնե խորհրդարանական ուժերը պետք է տեղյալ լինեն ընթացող պրոցեսներից», – լրագրողնեի հետ ճեպազրույցում ասաց Մարուքյանը։








































