Գերմանիայում ինքնաթիռ է գործանվել, որում գտնվել է նաև ռուսական S7 ընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլևան, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Epic-LT բիզնես չվերթը, որում գտնվել է 55-ամյա Ֆիլևան, կործանվել է Էգելբախի օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Միջադեպի մանրամասները դեռ պարզ չեն։
Նատալյա Ֆիլևան ամուսնու՝ Վլադիսլավ Ֆիլևի հետ S7 Group ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահն էր։ Forbes-ի ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում նա չորրոդ տեղն է զբաղեցրել՝ 600 մլն դոլարով։