Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

«Դա թուլեքի արած էր…». Կրակոցներ և սպանության փորձ՝ Ներքին Շենգավիթում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Անդրանիկ և Արամ Ավագյանների գործի դատական քննությունը:

Արամ Ավագյանը Անդրանիկ Ավագյանի եղբոր տղան է: Նրանց ծանր մեղադրանք է առաջադրվել՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Ավագյանը ապօրինի ձեռք է բերել ու կրել հրազեն հանդիսացող, 5,45 մմ տրամաչափի «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, նույն տրամաչափի փամփուշտներ, իսկ Արամ Ավագյանը ապօրինի ձեռք է բերել ու կրել 9 մմ տրամաչափի ատրճանակ:

Նրանք 2016 թվականի մայիսի 3-ին, ժամը 14-ն անց 45-ի սահմաններում Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ են արձակել՝ փորձելով սպանել Նշան Մ.-ին:

Անդրանիկ և Արամ Ավագյանների խափանման միջոցը կալանավորումն է: Անդրանիկ Ավագյանը տեղաշարժման հետ կապված առողջական խնդիր ունի, ձեռնափայտով դժվարությամբ է տեղաշարժվում:

Ամբաստանյալները մեղսագրված արարքների համար իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց դեպքի պահին անչափահաս Կարեն Հ.-ն: Նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, թե դեպքի օրը հաց էր տարել ավագ եղբոր աշխատավայր՝ վուլկանիզացման կետ, ու վերադառնում էր տուն: Երբ հասել է Ներքին Շենգավիթի 6-րդ և 14-րդ փողոցների խաչմերուկ, իրենց տան դարպասի մոտ նկատել է «Օպել» մակնիշի մեքենա , որից կրակոցներ են արձակվել իրենց դարպասի ուղղությամբ: Մինչև իր մոտենալը «Օպելը» հեռացել է: Իրենց դարպասը վնասվել էր կրակոցներից: Թե ով և ինչու է կրակել՝ ինքը չգիտի…

Դատարանում վկան, որն արդեն չափահաս է, ասաց, թե իրենց դարպասի մոտ ընդհանրապես մեքենա չի տեսել, կրակոցների պահին փողոցում չի եղել: Երբ դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները, վկան նշեց, թե հիշողության հետ կապված խնդիր ունի, դեպքի մանրամասները չի հիշում, նախաքննական ցուցմունքը գրել է իր ձեռքով, իրեն չեն ուղղորդել, հավանաբար տվել է ճիշտ ցուցմունք, բայց ներկա պահին ոչինչ չի հիշում…

Այնուհետև հարցաքննվեց Կարենի հայրը՝ Ռոբերտ Հ.-ն: Նա ասաց, թե ամբաստանյալ Անդրանիկ Ավագյանն իր «մանկական ընկերն է»՝ «բարեկամ չենք, բայց թշնամություն էլ չկա»,- ասաց վկան: Արամ Ավագյանը վկայի ընկերոջ տղան է, միաժամանակ՝ Անդրանիկի եղբոր տղան, իսկ գործով տուժող Նշան Մ.-ն վկայի քեռու որդին է: Իրենց բակում մի քանի ընտանիք է բնակվում՝ առանձնատներից մեկի առաջին հարկում իր ընտանիքն է բնակվում, երկրորդ հարկում՝ եղբոր ընտանիքը, մեկ այլ առանձնատանը մյուս եղբոր ընտանիքն է ապրում: Նույն բակում է գտնվում նաև իր քեռու տունը, որտեղ ապրում է գործով տուժող Նշանը:

Ըստ վկայի դատաքննական ցուցմունքի՝ դեպքի օրն ինքը գտնվել է տանը՝ համակարգչի առաջ նստած՝ «մեքենաներ է նայել». վկա Ռոբերտը վարորդ է, ունի ԿամԱԶ մեքենա, որով բեռնափոխադրումներ է կատարում ու վաստակում:

Դեպքի օրը վկան, ըստ դատաքննական ցուցմունքի, գտնվել է տանը, հանկարծ աղմուկ ու կրակոցներ է լսել, դուրս է եկել ու չի իմացել, թե ովքեր են կրակել իր տան դարպասին: Իր տունը դարպասից հեռու է: Երբ ինքը դուրս է եկել բակ, «հայաթավորը» ու հարևանները արդեն հավաքվել էին, բոլորը խառնված վիճակում էին, հարցնում էին՝ ո՞վ էր, ի՞նչ էր, բայց ոչ ոք ոչ մի բան չէր տեսել, ոմանք ասում էին՝ Անդոն է կրակել, բայց Ռոբերտը չի հավատացել: Քիչ անց նրանց բոլորին տարել են «քաղմաս»:

Վկան ասաց. «Չեմ հավատում, որ Անդոն ա կրակել, եթե իմանայի ինքն ա՝ կպարզեի, բայց ինքը չի… Մենք մանկական ընկերներ ենք, ոչ էլ թշնամություն ունենք, աչքովս էլ տենայի, չէի հավատա, ախպերներս էլ աբսալյուտնը պատկերացում չունեին… Քաղմասում եմ իմացել, իբր՝ Անդոն ա կրակել…

Վկան ասաց, թե իր քեռու տղա Նշանի հետ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել՝ մի «հայաթում» են ապրում…

Գործով մեղադրող Մ. Մովսիսյանը տարբեր ձևակերպումներով հարցեր տվեց վկային՝ պարզելու՝ կրակոցներից առաջ ու կրակոցներից հետո ի՞նչ էր իմացել վկան Արամ Ավագյանի ու Նշանի միջև լարված հարաբերությունների մասին կամ վկան չի՞ փորձել գոնե ճշտել՝ այդ ո՞վ է օրը ցերեկով կրակոցներ արձակել իր տան դարպասի վրա, որի մի փեղկը ամբողջ օրը բաց է լինում, փակվումէ միայն գիշերները:

Վկան պնդեց. «Ինձ, իմ ընտանիքին վնաս չի էղել, ես չունեմ թշնամի, փառք Աստծու, ինձ հետաքրքիր չէր…»:

Մեղադրողը վկային հիշեցրեց, որ ըստ գործի տվյալների՝ կրակոցներ լսելով՝ նա փորձել էր տանից վերցնել իր որսորդական հրացանն ու դուրս գալ: Վկան ասաց, թե տնեցիները չեն թողել, որ հրացանով դուրս գա, ինքը կրակոց չի արձակել:

Պատասխանելով դատախազի հարցերին՝ վկան նաև ընդունեց, որ կրակոցներից հետո իրենց տուն են եկել հարևանները, նաև՝ Արամ Ավագյանի աներ Ստեփանը՝ նույնպես իրենց հարևան: Բոլորը, ըստ վկայի, հարցնում էին՝ էս ի՞նչ հաշիվ ա, ինքն էլ պատասխանում էր՝ ի՞նչ իմանամ, կրակողներին չեմ տեսել…

Քանի որ վկայի դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա էին էական հակասություններ, դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները:

Վկա Ռոբերտ Հ.-ն հայտնել էր, թե դեպքի օրը, երբ ինքը տանը համակարգչի առաջ նստած՝ «մեքենաներ էր նայում» փողոցից աղմուկ է լսել, դուրս է եկել բակ, տեսել է՝ հարևանները՝ հիմնականում կանայք, դուրս են եկել ու աղմկում են: Իրենց դարպասի մոտ կանգնած էր մի մոխրագույն «Օպել», որի մոտ կանգնած էին Անդոն ու Արամը: Վկան հասկացել է, որ նրանք վիճել են իր քեռու տղա Նշանի հետ: Հարևաններն ասել են, թե նրանք մեքենան քշել են Նշանի վրա: Ռոբերտն ու եղբայրը ամոթանք են տվել Անդոյին ու Արամին: Ըստ վկայի՝ եթե նրանք մեքենան Նշանի վրա քշած չլինեին, կասեին, որ իրենք չեն, բայց Անդոն ասել է՝ լավ, նաև ասել է, թե մեքենայի մեջ երեխաներ կան:

Անդոն ու Արամը մեքենա են նստել ու հեռացել են: Ռոբերտն ու իր տնեցիները տուն են մտել: Ռոբերտը նորից նստել է համակարգչի մոտ, բայց մի 15-20 րոպե հետո նորից աղմուկ է լսել ու կրակոցներ, ցանկացել է տանից վերցնել իր որսորդական հրացանը, տանեցիները չէին թողել: Երբ դուրս է եկել բակ, կրակոցները դադարել էին, կրակողները հեռացել էին, իր մայրն ընկած էր բակում գտնվող զուգարանի մոտ՝ գետնին, նա կրակոցներից վնասվածք չէր ստացել: Կրակոցներից վնասվել էին դարպասը, զուգարանի պատը…

Վկան հայտնել է, թե շրջապատի խոսակցություններից լսել է, որ դեպքից մի քանի օր առաջ Նշանն ու Արամ Ավագյանը վիճել էին՝ նախ միասին հաց էին կերել, խմել էին, Արամը ցանկացել էր խմած նստել ղեկին, Նշանը չէր թողել, այդ հարցի հետ կապված վիճել ու հայհոյանքներ էին հնչեցրել…

Վկան նշել էր, թե կրակոցներից հետո իրենց տուն են եկել հարևանները, նաև՝ Արամի աները: Ինքն ասել է. «Դա անելու բա՞ն էր, որ Անդոյենք արեցին, դա թուլեքի արած էր…»: Արամի աներն էլ էր համաձայն, բայց Ռոբերտը բարկացած՝ նրա դեմքին մի անգամ հարվածել է, նա պատասխան հարված չի տվել: Ռոբերտը հետագայում զղջացել է իր հասցրած հարվածի համար:

Ռոբերտը տարբեր ցուցմունքներում տարբեր բաներ էր ասել տուժող Նշանի գտնվելու վայրի վերաբերյալ. ասել էր, թե Նշանին չի տեսել, հետո ասել էր, թե կրակոցներից հետո՝ երբ բակ է դուրս եկել, բակում տեսել է Նշանին՝ նա շատ խառնված էր, չգիտեր՝ ինչ աներ: Հարևաններն ասել են, թե Նշանը կանգնած է եղել դարպասի մոտ, տեսել է, որ Անդոն ու Արամը մեքենայով մոտենում են, փախել, մտել է բակ, հետո հնչել են կրակոցները, որոնցից վնասվել են դարպասն ու պատը …

Դատարանը վկա Ռոբերտ Հ.-ի հարցաքննությունը չավարտեց՝ այն կշարունակվի հաջորդ նիստին՝ ապրիլի 9-ին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում