Էյֆելյան աշտարակի տեղեկատվական ծառայության աշխատակցուհին զբոսաշրջիկներին հիշեցրել է, որ տեսարժան վայրում սեքսով զբաղվելը արգելվում է օրենքով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ այդպիսի իրավախախտման դեպքում աշխատակիցները ստիպված կլինեն դիմել ոստիկանություն:

«Ավելի վաղ եղե՞լ են արդյոք նման դեպքեր՝ ես չգիտեմ: Բայց միանգամայն հնարավոր է, որ եղել են, ուղղակի ոչ ոք սիրահարներին անակնկալ չի բռնացրել»,- ասել է կինը:
Նա նշել է, որ այն զբոսաշրջիկները, որոնք կորոշեն սեքսով զբաղվել կոթողում, պատասխանատվության կենթարկվեն կամ «էքսգիբիցիոնիզմի», կամ «սեռական սանձարձակության» հոդվածներով:










































