ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական միջամտության» հետաքննությունից հետո դժգոհություն են հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահ Ադամ Շիֆի հանդեպ՝ թողարկելով քաղաքական գործչին ծաղրող շապիկներ, հայտնում է Fox News-ը։
Շապիկներին պատկերված է ծաղրածուի կարմիր քթով և մատիտի նման վզով կոնգրեսականը։
«Փոքրիկ Ադամ Շիֆը՝ մատիտ-վզով։ Նա երկու տարի սուտ է տարածել և տեղեկատվության անօրինական արտահոսք է եղել։ Նրան պետք է ստիպել հեռանալ Կոնգրեսից։ Բոլորդ պետք է գնեք մատիտ-վզով Ադամ Շիֆի շապիկը»,- Twitter-ում գրել է Թրամփի պաշտոնական թիմը։
Հիշեցնենք, որ Շիֆը շարունակում է Դոնալդ Թրամփին 2016թ․ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հետ գործարք կնքելու մեջ մեղադրել։







































