Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը որոշել է նշել երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության 15-ամյակը և մասնակցել 30 կիլոմետրանոց նետմանը՝ էստոնացի և դաշնակից զինծառայողների հետ միասին։
«Դժվար է ՆԱՏՕ-ին անդամակցության տարեդարձը նշելու ավելի լավ միջոց գտնել, քան ավանդական սքաութների նետմանը մասնակցելը՝ զինծառայողների, դաշնակիցների զինվորների և այլ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ միասին»,-գրել է Էստոնիայի նախագահը Facebook-ի իր էջում։
Նրա խոսքով՝ 30 կմ հեռավորությունը և 15 կգ ծանրաբեռնվածությունը ջանքեր են պահանջել։ Սակայն Կլյուլայդը վստահ է, որ 4․90-ը լավ արդյունք է՝ հաշվի առնելով, որ նա նետմանն առաջին անգամ է մասնակցում։





































